44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած ժամկետային զինծառայող Կարեն Գևորգյանի հայրը՝ Ազատ Գևորգյանը, նստացույց է սկսել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով որդու ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխաններ։
Նա նշել է, որ ապրիլի 27-ին անհետ կորած զինծառայողների շուրջ 50 ծնողների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն, իր խոսքով, կոնկրետ պատասխան չի ստացել որդու գտնվելու վայրի մասին։ Գևորգյանը պատմել է, որ իրեն խոստացել են գրավոր պատասխան տրամադրել, սակայն 15 օր անց այն դեռ չի ստացել։
Ծնողը ընդգծել է, որ իր որդու անունը սկզբում եղել է զոհվածների ցուցակում, սակայն հետագայում պարզվել է, որ նա կարող է ողջ լինել, և կան վկայություններ, որ նրան տեսել են։ Այդ պատճառով նա պահանջում է վերջնական պարզաբանում՝ նշելով, որ արդեն վեց տարի է սպասում և պատրաստ է շարունակել նստացույցը մինչև պատասխան ստանալը։

Բաց մի թողեք
Վրաստանից հայեր, ադրբեջանցիներ և թուրքեր են արտաքսվել
Թուրք լրագրողի գաղտնի այցը Հայաստան եւ նրա հրապարակումը թուրքական մամուլում
Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը էլ իրենը չէ, հիմա ձերն է. վարչապետը՝ ժողովրդին