17/05/2026

EU – Armenia

Առաջին անգամ հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին

Մայիսի 17-ին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն։

Իր խոսքով՝ սա պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ ԱԹՍ-ների հարձակումն է Մոսկվայի մարզի վրա։Ստերնենկոն նշել է, որ Ռուսաստանի դեմ հարվածները յուրաքանչյուր անգամ ավելի մասշտաբային են լինելու։

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ առաջին անգամ հարված է հասցվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, «Սոլնեչնոգորսկայա» վառելիքի պահեստին և մի քանի այլ ձեռնարկությունների:«Պատերազմի սկզբից ի վեր Մոսկվայի և մարզի նկատմամբ եղել է ամենամասշտաբային հարձակումը։ Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, «Սոլնեչնոգորսկայա» վառելիքի պահեստին և մի քանի այլ ձեռնարկությունների»,- նշվում է հաղորդագրության մեջ։