Բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման արդյունքների համաձայն՝ գրանցվել է 16 հազար 482 դիմորդ։ Արդյունքում Գնահատման և թեստավորման կենտրոնն անցկացնելու է 21 հազար 130 դիմորդ-քննություն։
Կառավարության կողմից այս տարվա համար հաստատվել է 2133 անվճար և 10587 վճարովի։ Իսկ նախորդ տարի անվճար տեղերը եղել են 2142, իսկ վճարովի՝ 9998։ Այս մասին հայտնեց Կարո Նասիբյանը։
Դիմորդների ընդհանուր թվով առաջին տեղում Երևանի պետական համալսարանն է, երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարան և այլն։
Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած ժամանակացույցի համաձայն՝ հունիսի 12-ին կկայանան «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», հունիսի 16-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/, հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 26-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն», հունիսի 30-ին՝ «Ֆիզիկա», «Հայոց պատմություն» առարկաներից քննություններ։ Հաջորդիվ անցկացվելու են լրացուցիչ քննությունները։
Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել։
Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը` ներկայացնելով բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքները։
«Կառավարության կողմից այս տարվա համար հաստատվել են 2133 անվճար և 10 587 վճարովի տեղեր։
Նախորդ տարի եղել է 2142 անվճար և 9998 վճարովի տեղ։ ԳԹԿ–ում հայտագրվել է 16 482 դիմորդ, որոնց քննությունները կազմակերպվելու են 49 միասնական քննական կենտրոնում»:

Բաց մի թողեք
Հյուստոն, Եվրոպայի տիեզերական մրցավազքը բրենդավորման խնդիր ունի
Առողջապահության ազգային ինստիտուտը հերքում է կեղծ դիպլոմների մասին տարածվող տեղեկությունը
Արհեստական բանականության դեմ պայքար է սկսվել