Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իմ Տղան չի զոհվել… Նա անցել է 44-օրյայի ողջ սարսափ-ոդիսականը՝ Արա լեռի զորամասից մինչև Հադրութ ու Շուշի: Երբ ընդամենը 19 տարեկան էր… Ինքը չի զոհվել ֆիզիկապես, ու ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ:
Իմ Տղան տեսել է, թե ոնց է զոհվում իր ընկեր Սուրենը, իմ Տղան իր ձեռքերով բլինդաժից հանել է երկու ոտքը կորցրած մարտական ընկերոջը ու ամեն անգամ զոհվել է իրենց հետ… Իմ Տղան եղել է Շուշիում ու տեսել է իր նման լույս Տղաների հարյուրավոր դիակները Շուշիի մատույցներում ու զոհվել է իրենց հետ…
Կռվել է ուժերի գերբնական լարումով, եղել է ամենաթեժ տեղերում ու որպես հրետանավոր եղել է թշնամու առաջին թիրախը: Չի զոհվել, բայց իմ Տղան էնքան լավ գիտե, թե ինչ է զոհվելը…
Իմ Տղան չի զոհվել, Նիկոլ ու Սուրեն Պապիկյան, ու հունիսի 7-ին գնալու է ու քեզ ու քո այլանդակաոհմակին ասելու է Ո՛Չ: Որպեսզի էլ չտանեք 18 տարեկան տղաներին զոհասեղանի մոտ, որպեսզի էլ չասեք, որ իրենց պահած հողը ուրիշինն էր ու իրենք էլ տեռորիստ էին ընդամենը, որպեսզի էլ ոչ մեկին գերի չհանձնեք ու որպեսզի իր պատմությունն ու մշակույթը չպղծեք: Գնալու է ու ընտրելու է, որ ձեր սրբապիղծ տականքների քոքը կտրվի»:

Բաց մի թողեք
Դիմում եմ Հայաստանի ու աշխարհի բոլոր ազատ հայերին․ բոլոր նրանց, ովքեր դեռևս կենդանի ու տաք սիրտ ունեն
Տեր կանգնիր քո ձայնին, գնա ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ․․․
Google Maps-ը հայկական Տիգրանաշենը ցույց է տալիս որպես Ադրբեջան. Լուսանկար