Մայիսի 22-ին ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մայրաքաղաքում հայտնաբերել են սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 25-ամյա երիտասարդին։
Այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք՝ մայիսի 5-ին կրակոցներ էին հնչել Երևանում, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել էր: Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


Բաց մի թողեք
Երևանում կալանավորը բարձրախոսը նետել է դատավորի ուղղությամբ, ապա հայհոյանքներ հնչեցրել․ Լուսանկար
Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորված է
Կալանավորե՞լ են ամուսնուն խոտածածկ տարածքում այրած կնոջը