Իլոն Մասկի SpaceX ընկերությունը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել։
Անձնակազմ չունեցող Starship V3 հրթիռը Տեխասից վեր է սլացել ուրբաթ օրը՝ ժամը 17:30-ից անմիջապես հետո (Գրինվիչի ժամանակով՝ 22:30), մի քանի օր անց այն բանից, երբ SpaceX-ը բացահայտել էր ֆոնդային բորսայում ռեկորդային նորամուտի (IPO) իր ծրագրերը։
Տիեզերքում հայտնվելուց հետո Starship-ը բաց է թողել 20 ուսումնական արբանյակ, որից հետո վերադարձել է մթնոլորտ և արձակումից մոտ մեկ ժամ անց վայրէջք կատարել Հնդկական օվկիանոսում, որտեղ այն պայթել է՝ ինչպես և նախատեսված էր:
«Շնորհավորում եմ SpaceX-ի թիմին Starship V3-ի էպիկական առաջին արձակման և վայրէջքի կապակցությամբ։ Դուք գոլ խփեցիք հանուն մարդկության»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մասկը։


Բաց մի թողեք
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
Կիևը շարունակում է խոցել ՌԴ նավթավերամշակման գործարանները և ոչ միայն
Իրանը մահափո՞րձ է ծրագրում Թրամփի դեմ․ գաղտնի տվյալներ