Մայիսի 25-ին Գյումրիում ՝ Շիրակի մարզում քարոզարշավից հետո հանրահավաքի համար ՔՊ-ն տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի չկրկնվի նախորդ անհաջող փորձը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ պատմեցին, որ վարչական տեռորի են ենթարկվել համայնքային նշանակության բոլոր կառույցների աշխատակիցները, որոնց պարտադրել են մեկ մարդու պես ներկա գտնվել Վարդանանց հրապարակում: Մեծ թվով մարդիկ բերվել են Երեւանից, որոնց մեկ-երկու ժամ առաջ ազատել են աշխատանքից, որ Գյումրի մեկնեն:
Բայց հատկապես մեծ թիվ են կազմել Շիրակի մարզի այլ համայնքներից բերվածներն ու Գյումրուն հարակից զորամասերի զինծառայողները, որոնց մի մասին ասվել է՝ քաղաքացիական հագուստով եկեք հանրահավաքի։
Ասում են՝ Վարդանանց հրապարակում լավագույն դեպքում 200-300 գյումրեցի է եղել, մնացածները եկվորներ են եղել, որոնցով իշխանությունը փորձել է տպավորիչ, մարդաշատ հանրահավաքի տպավորություն թողնել։

Բաց մի թողեք
Վանաձորյան հանրահավաքում շատ մեծ էներգիա կար
Քիչ թե շատ հաշվելու ունակ ոչ մի գործարար այդ ճանապարհից չի օգտվի. Նիկոլ Փաշինյանի հերթական բլեֆը
Ո՞վ է Արցախի ներկայացուցչության շենքը «խլելու» որոշում կայացրած դատավորը․ ի՞նչ միլիոններ է հայտարարագրել. Լուսանկար