02/06/2026

EU – Armenia

«Սևան քաղաքս աճուրդի տա՞կ է»,- հարցրել է քաղաքացին

Սևանում նախընտրական հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմոտեցավ իրեն հարցեր ուղղել ցանկացող քաղաքացիներին։

Փաշինյանը նրանց առաջարկել է հարցերով դիմել իր օգնականին։

Ավելի ուշ մի կին փորձել է ավտոբուսի մոտ դիմել Փաշինյանին՝ խնդրելով ընդամենը մեկ րոպե ժամանակ հատկացնել իրեն։

Կինը հետաքրքրվել է, թե արդյոք Սևան քաղաքը նախատեսվում է աճուրդի հանել։ Ի պատասխան՝ Փաշինյանը կրկին առաջարկել է տվյալները թողնել օգնականի մոտ։

«Խնդրում եմ ինձ լսեք, մի հարցի պատասխանեք՝ Սևան քաղաքս աճուրդի տա՞կ է»,- հարցրել է քաղաքացին: