Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 49,825 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 23,281, «Հայաստան» դաշինքը՝ 9,934, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3,996 տոկոս ձայն: Չնայած մյուս ուժերի հանդեպ ունեցած առավելությանը, ՔՊ-ին մի շարք ընտրատեղամասերում մերժել են։
Օրինակ, Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 25/31 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է «Ուժեղ Հայաստան»-ին, 8-ը՝ ՔՊ-ին։ Մեկական ձայն ստացել են «Բոլորին դեմ եմ» եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունները։ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր 13 ընտրատեղամասերում` առաջ անցնելով մյուս ուժերից՝ 5 հազար 216 ձայն, ՔՊ-ն ստացել է 1396 քվե։
Նշենք, որ այս համայնքում ընտրությանը մասնակցել է 7 հազար 567 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 57.86 տոկոսը։

Բաց մի թողեք
Կարապետյանն ասել է՝ ինչին են սպասում
Թուրքիան ևս արձագանքեց Հայաստանում կայացած ընտրություններին
Ընտրությունները լավ կազմակերպված են եղել, սակայն քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և հակադրական․ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ