ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն արձագանքել է ՔՊ-ականներին.
«ՔՊ-ականներին այս խոսույթը, ցինիկ պահվածք ընդամենը վկայում է այն մասին, որ իրենք ո՛չ ընտրվել են, ոչ էլ հաղթել։ Հաղթողը նման կեցվածք չի դրսևորում, սա հաղթողի պահվածք չէ, սա ընտրությունները կեղծած, մարդկանց քվեն գողացած և բռնաճնշումներով իրենց իշխանությանը վերարտադրելու փորձեր անողի կեցվածք է, և իրենք այդ մասին շատ լավ գիտեն։
Իսկ ընդհանրապես, ՔՊ-ական պատգամավորներ և նախարարներ, ձեր խոսույթին «տիրություն» արեք։ Իշխանությունը կուրացնելու և լկտիացնելու հատկություն ունի, ու դուք վաղուց սահմանները անցել եք։
Ամեն անգամ ինչ-որ բան խոսելուց առաջ միշտ հիշե՛ք, որ որևէ իշխանություն հավերժ չէ, հատկապես՝ ձեր իշխանությունը»։

Բաց մի թողեք
Զգուշացնո՛ւմ եմ՝ ադրբեջանցուն չփորձե՛ք հանձնել Ադրբեջանին
Հասնեք Եվրոպա, Մոսկվայից մի հատ սմս կգրեք
Էդգար Ղազարյան․ «Ինձ դատում են խոսքի համար»