Երեկ՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 19։30-ի սահմաններում Այրում վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 61-ամյա Ռոբերտ Դալլաքյանի վարած բեռնատար գնացքն ու 25-ամյա Վահե Խաչիկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ի ուղևորը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ չի տուժել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Գնացքավարն ու «Mercedes»-ի վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


Բաց մի թողեք
Խոշոր վթար՝ Երևանում, 33-ամյա վարորդը «Opel»-ով մխրճվել է «CPS» բենզալցակայանի մեջ․ Լուսանկար
Երևանի Շինարարների փողոցն այս պահին՝ ամեն բան քանդվել է. Լուսանկարներ
Ողբերգական դեպք՝ Երևանում, ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Լուսանկար