«ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ մի շարք նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով ևս երկու դատական նիստ կկայանա, որից հետո դատավոր Վահե Դոլմազյանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուրջ հինգ տարի առաջ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում մոտեցել է ավարտական փուլին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին և ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։ Քրեական գործով բոլոր մեղադրյալները ներկայումս ազատության մեջ են։
Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում՝ դռնփակ կարգով»։

Բաց մի թողեք
Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, եւ ընտրություններով չես կարող իշխանություն փոխել
Մենք երկաթը սառն ենք ծեծում
Գնել Սանոսյանը Ամուլսարից մոտ 8.7 մլն դրամ աշխատավարձ է ստանում