Նախնական արդյունքներից հետո ակտիվորեն քննարկվում է՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. մամուլի հրապարակումներով «Հայաստան» և «Ուժեղ Հայաստանը» դաշինքները դիտարկում են նաև հրաժարման տարբերակը։
«Փաստ» թերթը նշում է, որ մանդատ չվերցնելը չի վնասում Փաշինյանին, որն ունի ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը։
Ըստ հրապարակման, մանդատ վերցնելով՝ ընդդիմությունը կարող է զրկել Փաշինյանին սահմանադրական մեծամասնությունից և սահմանափակել առանցքային նշանակումները, ինչպես նաև կանխել էնկլավների, այդ թվում՝ Տիգրանաշենի հանձնման, նոր Սահմանադրության ընդունման ու Անկախության հռչակագրի չեղարկման նախաձեռնությունները։
Նշվում է, որ ընթանում է վերահաշվարկ, հայտարարված է ՍԴ դիմելու մասին, վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Գերակշռում է տեսակետը, որ ընդդիմությունը պետք է գնա խորհրդարան՝ ինչպես 2017-ին «Ելք»-ը և Նիկոլ Փաշինյանը, որոնք մանդատներով սկսեցին ինստիտուցիոնալ պայքար։

Բաց մի թողեք
․․․ մուտքն արգելո՞ւմ է՝ ինքն ուրախ խրախճանքի մեջ է
Ինչին Նիկոլը ձեռք է տալիս, ասում են՝ անվտանգ չի ․․․
Ի՞նչ է կատարվել ՔԿ-ում. Քննիչը մեղադրանքը չի ընդունում