Չնայած ՔՊ-ականները հունիսի 7-ի արդյունքները որպես մեծ հաղթանակ են ներկայացնում եւ պարծենում, թե իբր ջախջախել են «եռագլուխ հրեշին», սակայն ՔՊ-ի ներսում, մեղմ ասած, անկումային տրամադրություններ են․ ՔՊ-ականները հասկանում են, որ գործադրված ջանքերի ու այսքան խախտումների պարագայում մեծամասնություն չստանալը համազոր է պարտության:
«Հրապարակ» թերթը գրում է․ Իսկ եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, ապա լեգիտիմության խնդիրներ են ունենալու, եւ եթե ոչ այսօր, ապա վաղը՝ աշխարհաքաղաքական թեթեւ մակընթացությունների պարագայում իրենց մատնացույց են անելու միամանդատ խորհրդարանի ու ժողովրդավարությունից նահանջի փաստը։
Ի դեպ, ՔՊ-ում վստահ են, որ իրենց ցուցակի մինչեւ 90-րդ համարը կմտնի խորհրդարան, քանի որ առնվազն 25-30-ը կգնան գործադիր։ Այնպես որ, ԱԺ ՔՊ ֆրակցիայում նոր դեմքեր կհայտնվեն:
Ասենք, ՔՊ աշխատակազմի որոշ աշխատակիցներ են պատգամավոր դարձել՝ Լեւոն Լեւոնյան, Արաքսյա Վարդանյան, Գյումրու ավագանուց` Քնարիկ Հարությունյան, Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյան, նրա եղբայրը՝ վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանը։ Ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար Տարոն Չախոյանն է ԱԺ գնում, Հայկ Կոնջորյանի օգնական, Երեւանի ավագանու անդամ Նատալյա Սինորյանը, Գյումրու չկայացած քաղաքապետ Սարիկ Մինասյանը, Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, եթե տնօրենի պաշտոնը չնախընտրի, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը եւ այլք։ Եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան, ապա ՔՊ-ն կունենա 61 պատգամավոր։

Բաց մի թողեք
Ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն. Լուսանկար
Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին
ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը