Կառավարական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցությունները վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի վերանշանակման մասին։
«Փաստի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հենց նրան կրկին վստահել իշխանական բուրգի այդ առանցքային պաշտոնը։
Հատկանշական է, որ տարբեր ժամանակներում համառորեն լուրեր էին պտտվում Հարությունյանին փոխվարչապետի կամ այլ բարձր պաշտոնների նշանակելու հավանականության մասին։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արայիկ Հարությունյանն ինքը նման ցանկություն չունի. նա նախընտրում է շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում։
Քաղաքական կուլիսներում գաղտնիք չէ, որ չնայած պաշտոնական սանդղակով աշխատակազմի ղեկավարի դիրքը չի հանդիսանում երկրի երկրորդ դեմքը, գործնականում Հարությունյանն այսօր համարվում է Փաշինյանից հետո Հայաստանում ամենաազդեցիկ պաշտոնյան։ Տարիների ընթացքում նրան հաջողվել է դառնալ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի անձը, ինչն էլ կանխորոշում է նրա ներկայիս դիրքերի անսասանությունը։

Բաց մի թողեք
․․․ մուտքն արգելո՞ւմ է՝ ինքն ուրախ խրախճանքի մեջ է
Ինչին Նիկոլը ձեռք է տալիս, ասում են՝ անվտանգ չի ․․․
Ի՞նչ է կատարվել ՔԿ-ում. Քննիչը մեղադրանքը չի ընդունում