Հունիսի 12-ին՝ ժամը 18:16-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։
Հունիսի 13-ի վաղ առավոտից՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։
«Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում:
Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարություններիհամար»,- ասվում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին պատասխան քայլերով՝ ԵՄ բյուջեում եվրոպական արտադրանքին նախապատվություն տալու պատճառով
Պարտատոմսերի շուկայի հետ կապված մտավախությունները խոչընդոտում են ԵՄ-ի՝ էներգետիկ ճգնաժամին ուղղված ծրագրի իրականացմանը
Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ