ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը, հաղորդում են ԶԼՄ-ները:
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին՝ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էր եռօրյա այցով մեկնել Հայաստանից:
Տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից:
Չնայած նախօրոք տարածած հայտարարությանը, որ Նախագահ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով մեկնում է, նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց:
Զարմանալի չէ, որ սահմանապահներից գուցե նաև շուտ դրա մասին տեղյակ էին արդեն իշխանական լրատվամիջոցները։
Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։
Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել):
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար
Բագրատ Միկոյան

Բաց մի թողեք
9-րդ գումարման խորհրդարանը լինելու է բացարձակ ապալեգիտիմ
Հաջիեւը վերջնագի՞ր էր բերել Հայաստան
Փաշինյանը հատեց ընտրակեղծիքների կարմիր գիծը. Նարեկ Կարապետյան