Եվրահաձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԵՄ առաջնորդների հետ ունեցած գաղտնի նամակագրության պատճառով։
Նրա նկատմամբ սկսվել է հետաքննություն։ Համաձայն հաղորդման, ամեն բան սկսվել է այն բանից, երբ նիդերլանդական Follow the Money կազմակերպությունը պահանջել է հրապարակել խմբային զրուցարանի մասին տվյալներ, իսկ Եվրահանձնաժողովը մերժել է դրանք հրապարակել։
Բանն այն է, որ դեռ հունվարին գաղտնի նամակագրության մասին տեղեկությունները հայտնվել էին մամուլում եւ առաջացրել հետաքքրություն հանրային սեկտորում եւ հետաքննող լրագրողների շրջանում։
Հետաքննությունը սկսել է եվրոպական Օմբուդսման Թերեզա Անժինյոն։ Շաբաթներ առաջ նա այդ մասին իրազեկիչ նամակ է ուղարկել Եվրահանձնաժողովին։ Գաղտնի խմբային զրուցարանում կան՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին եւ բրիտանական արդեն նախկին վարչապետ Կիր Ստարմերը։

Բաց մի թողեք
Կանգ չենք առնելու․ Զելենսկի
Գերմանիան «ղեկն իր ձե՞ռքն է վերցնում»․ Մերցը դիմել է Մոսկվային
Ուկրաինան ստանում է ԵՄ-ի 90 միլիարդ եվրո վարկից առաջին 3.2 միլիարդը