Գերագույն դատարանի որոշման հիման վրա՝ Միացյալ Նահանգները այլևս փախստականներ չի ընդունի, հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։
«Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան փնտրողների համար», – լրագրողներին ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Գերագույն դատարանի որոշումը։
Բացի այդ, Միլլերը սահմանին ապաստանի բոլոր դիմումները անվանել է «կեղծ»։
«Յուրաքանչյուր դեպքում դրանք կա՛մ հանցագործներ են, կա՛մ նպաստ փնտրողներ, կա՛մ սոցիալական օգնություն փնտրող տնտեսական միգրանտներ, կա՛մ այլք, ովքեր գալիս են ընտանիքի անդամների հետ վերամիավորվելու, և այլն։ Սակայն նրանց համար լավ լուրն այն է, որ կան այլ երկրներ, որոնք պատրաստ են ընդունել նրանց», – նշել է Սպիտակ տան պաշտոնյան։
Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում էր կայացրել, որ ԱՄՆ վարչակազմը կարող է չեղյալ հայտարարել Սիրիայից և Հայիթիից փախստականների համար նախատեսված ժամանակավոր պաշտպանված կարգավիճակը (TPS): Մեկ այլ որոշմամբ դատարանը նշել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահման ժամանող միգրանտները չեն կարող ապաստան խնդրել մինչև չանցնեն Մեքսիկայի սահմանը, ուստի ԱՄՆ սահմանապահ պաշտոնյաները կարող են նրանց հետ վերադարձնել։

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT