Համացանցում լուրեր են տարածվել, որ դերասաններ Հայկ Հովհաննիսյանը և Անահիտ Մանուկյանը բաժանվել են:
Զույգը հեռացրել էր համատեղ լուսանկարներն իրենց սոցցանցային էջերից, որն էլ նման խոսակցությունների առիթ էր դարձել։
Հայկ Հովհաննիսյանն իր ինստագրամյան սթորի բաժնում պատասխանել է հետևորդների մի քանի հարցերի, որոնց թվում եղել է նաև անձնական հարց։
«Շատ գեղեցիկ զույգ էիք Անահիտի հետ, կուզեի, որ նորից միասին լինեիք»,- գրել է դերասանի հետևորդներից մեկը։ Ի պատասխան դերասանը հրապարակել է իր և Անահիտի համատեղ լուսանկարն ու գրել. «Ախր մենք երբեք չենք էլ բաժանվել: Միասին ենք ու լինելու ենք միշտ»:


Բաց մի թողեք
Այս պահին պաշտոնական պատասխան չկա` Վարդանյանի կնոջ խնդրանքի հետ կապված
Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության համատեղ հայտը
«Ներողությունը»՝ որպես շանտաժի նախաբան․ «Զովք» սուպերմարկետի հետ պատմությունը շարունակվում է