Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Աստանայում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր:
Փաստաթղթի շրջանակներում երկու երկրների միջև հարաբերությունները պաշտոնապես անցնում են ռազմավարական գործընկերության մակարդակի:
Հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների առաջնորդների հանդիպման, ինչպես նաև կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներով:
Բացի այդ, Վրաստանի և Ղազախստանի համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր՝ մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:
![]()

Բաց մի թողեք
Դեսպանները ԼԳԲՏ օրակարգն առաջ չեն մղի. Պետդեպ
«Կրակի պատը» ստիպում է ծովային տարհանում Հունաստանում
ԱՄՆ-ն աջակցում է Ճապոնիային Պուտինի վիճելի կղզիներ կատարած այցի հարցում