02/07/2026

EU – Armenia

Ձերբակալություններ Թուրքիայում

Թուրքիայում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ձերբակալվել է 13 մարդ, որոնց մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։

Այս մասին հայտնում է TRT Haber պարբերականը։

Ձերբակալությունները եղել են Դյուզջե եւ Բուրսա նահանգներում։ Իրականացվել են Դյուզջեի Գլխավոր դատախազության կոորդինացմամբ։ Շրջայցները իրականացվել են Հետախուզության վարչության եւ Ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից՝ համատեղ։

Թիրախում եղել են նախապես նշված հասցեները, որտեղ ըստ հետախուզական տվյալների, գտնվել են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ կասկածվողները։ Աջակցություն են ցուցաբերել նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումները։