ԱԺ ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում:
«Հրապարակ» թերթը գրում է․ Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ Երեկ անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն էր շրջանառվում:
Ալեն Սիմոնյանի ընկերոջը՝ Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը՝ Արման Բարխուդարյանը, որը նրա խորհրդականն է՝ Երեւանի ավագանու անդամ, Մալաթիայի նախկին թաղապետ:
Նրա նկատմամբ ժամանակին քրգործ կար` յուրացումների մեղադրանք։ Բարխուդարյանին հարցրինք՝ հավաստի՞ են այդ լուրերը։ Նա նախ փորձեց պարզել՝ ով է նման տեղեկություն տարածել, ապա չպատասխանեց հարցին:
Նա Ռուբինյանի կնոջ հետ իջնում էր ԱԺ բուֆետ, տիկինը ձայն տվեց՝ արի։

Բաց մի թողեք
Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, եւ ընտրություններով չես կարող իշխանություն փոխել
Մենք երկաթը սառն ենք ծեծում
Գնել Սանոսյանը Ամուլսարից մոտ 8.7 մլն դրամ աշխատավարձ է ստանում