ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները փորձում են նախապես հրապարակայնորեն «ազատվել պատասխանատվությունից» Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան իրավունք ունի եվրոպական երկրների ազդեցությունը Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածների վրա դիտարկել որպես պատերազմի մասնակցություն։
«Մենք հաշվի ենք առնելու այն ամենը, ինչ այժմ անում են Մեծ Բրիտանիայի, Բրյուսելի, Փարիզի, Բեռլինի և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի մյուս երկրների բացահայտ ռուսատյաց վերնախավերը։ Ուստի նրանք գիտեն, թե ինչով են զբաղվում, և փորձում են դրանից, ինչպես մեզ մոտ են ասում, հրապարակայնորեն նախապես «պրծնել»։ Չի ստացվի»,– ասել է Լավրովը։

Բաց մի թողեք
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է
Նոր սարսափելի պատերազմին Պակիստանն էլ միացավ, իսկ Թուրքիա՞ն