Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Կիևում հայտարարել է Ուկրաինային 60 միլիոն եվրոյի օգնության մասին։
Նա նաև խոստացել է քննարկել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Այս ֆինանսական փաթեթը բաշխվելու է հետևյալ կերպ. 50 միլիոն եվրո հատկացվելու է որպես մարդասիրական օգնություն ՄԱԿ-ի կառույցներին և հասարակական կազմակերպություններին։
Այն ուղղվելու է հատկապես ռազմական գործողությունների առաջնագծում գտնվող բնակիչների կարիքներին՝ տների վերանորոգման, ջեռուցման համակարգերի մատակարարման և շարժական սանիտարական մոդուլների ապահովման համար։
10 միլիոն եվրո փոխանցվելու է ՆԱՏՕ-ի համապարփակ օգնության փաթեթի (CAP) հիմնադրամին։ Այս միջոցներով հոգացվելու են Ուկրաինայի զինված ուժերի ապակենտրոնացված էներգամատակարարման, զինվորական հոսպիտալների բժշկական սարքավորումների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ձեռքբերման ծախսերը:


Բաց մի թողեք
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է
Նոր սարսափելի պատերազմին Պակիստանն էլ միացավ, իսկ Թուրքիա՞ն