Օգոստոսի 23-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, «Chevrolet» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ շտապօգնությունը բուժառու տեղափոխելիս է եղել։


Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում. Մանրամասներ
Վահագն Հովակիմյանը առանձնատուն է կառուցում
Խոշոր ավտովթար․ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին. կան վիրшվորներ․ Լուսանկար