«Իրազեկ աղբյուրները իշխանության կուլիսներից փոխանցում են, որ իշխանական թիմում սպասվում է հերթական կադրային փոփոխությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում արդեն ներքին քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այլևս չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում նոր խորհրդարանում։
Իշխանության ներսում, ըստ մեր աղբյուրների, որոշել են նրան ազատել հանձնաժողովի նախագահի պաշտոնի պարտականություններից: Քոչարյանը ստիպված կլինի բավարարվել իշխող խմբակցության շարքային պատգամավորի կարգավիճակով։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն իշխանությունը դիտարկում է ՔՊ վարչության անդամ, նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։ Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, իշխանության ներսում արդեն ստացել է քաղաքական աջակցությունը և համարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը։
Թե ինչով է պայմանավորված Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը, իշխանության ներսում առայժմ հրապարակային չեն խոսում։ Սակայն մեր զրուցակիցների պնդմամբ՝ վերջին շրջանում նրա շուրջ ստեղծված ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև թիմի ներսում առկա դժգոհությունները հանգեցրել են նրան, որ ՔՊ ղեկավարությունը որոշել է փոխել պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարին։
Անդրանիկ Քոչարյանը ունի շատ բարձր հակավարկանիշ, դրա համար էլ ՔՊ-ն ազատվում է նրա հարապարակային ներկայությունից: Իսկ կպահպանի նա պատգամավորական մանդատը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»։

Բաց մի թողեք
Թոշակների բարձրացման համար ծախսած 19-20 մլրդ դրամը կվճարեն նպաստառուները
Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն …
Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. Լուսանկարներ