Առնվազն 64 ամերիկացի զինծառայող թունավորվել է «Օհայո» դասի միջուկային սուզանավի արտանետվող գազերից։ Այս մասին հուլիսի 1-ին հայտնել է «Navy Times»-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերին։
Տասնյակ զինծառայողներ թունավորվել են «Նեբրասկա» սուզանավի դիզելային շարժիչի արտանետումներից։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 22-ին՝ Վաշինգտոն նահանգի «Քիթսափ-Բանգոր» ռազմածովային բազայում հերթափոխի պլանային փոփոխության ժամանակ։ Նավաստիները եղել են աշխատող պահեստային դիզելային գեներատորի մոտ և ունեցել են հազ, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց և աչքերի, քթի և կոկորդի գրգռում։
Տուժածներից 6-ը հոսպիտալացվել են, սակայն ավելի ուշ դուրս են գրվել։ Ռազմածովային ուժերը հայտարարել են, որ հետաքննում են միջադեպի ճշգրիտ պատճառը։ Գործակալությունը շեշտել է, որ դիզելային գեներատորը չի ազդում միջուկային ռեակտորի վրա և չի վնասվել։
«USS Nebraska»-ն նախատեսված է միջուկային մարտագլխիկներով բալիստիկ հրթիռներ կրելու համար։ Այն 560 ոտնաչափ (մոտավորապես 170 մետր) երկարություն ունի և առավելագույն սուզման խորությունը 800 ոտնաչափ (մոտավորապես 240 մետր) է։

Բաց մի թողեք
Թրամփը «ծիծաղելի» է համարում ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի նկատմամբ ներկայիս աջակցության պահպանումը
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևին հասցված զանգվածային հարվածի համար
Սարսափելի ողբերգություն․ զոհերի թիվն աճում է. Լուսանկար