Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ վիճարկվող տվյալներով հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հազիվ 49 տոկոսի ձայներն է ստացել, նորից «ինձ մանդատ են տվել» թեզն է շահարկում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ի մասնավորի, նա օրերս վերստին սպառնալիքների տարափ է տեղացել ընդդիմադիրների հասցեին, թե՝ այս կանեմ, այն կանեմ (դե, հասկանալի է՝ «նստեցնել», «ունեզրկել», ջախջախել), ու մեկ էլ թե՝ «ժողովուրդն ինձ ասել է», «ժողովուրդն ինձ մանդատ է տվել»:
Ստո՛պ: Չի՛ տվել: Չի՛ ասել: Բայց նախ՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի, առավել ևս՝ դատական համակարգի կարգադրիչը չէ: Նա իրավունք էլ չունի կարգադրելու, էլ չենք ասում՝ պատժաչափեր ու պատժատեսակներ թելադրելու: Առհասարակ, երբ կառավարության ղեկավարն սկսում է կարգադրել, թե ում բռնեն, ով «նստի» ու որքան «նստի», դա ինքնին նշանակում է, որ նա իր լիազորություններն անցնում է: Չնայած, նորություն չէ:
Սակայն կա ոչ պակաս էական, հիմնական պահ. ժողովրդի անունից խոսելու իրավունք ու տեղ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի (ընդհանրապես, չի էլ ունեցել, որովհետև ոչ ոք իրավունք չունի ողջ ժողովրդի անունից խոսել, բայց հիմա՝ առավել ևս): Շատ պարզ պատճառով՝ ժողովրդից ստացած մանդատ չունի:
Ժողովուրդն, առհասարակ, ամբողջությունն է: Իսկ Փաշինյանին, կրկնենք. անգամ յուրային ԿԸՀ տվյալներով ձայն էր տվել քվեարկության մասնակիցների հազիվ 49 տոկոսը: Եթե բոլոր ընտրողների հաշվարկով դիտարկենք, ապա նույնիսկ հազիվ 23-24 տոկոսը: Ինչպես էլ հաշվես, դա 100, այսինքն՝ «ժողովուրդ» չի անում:
Դաժան իրողությունն այն է, որ ժողովրդի պարզ մեծամասնությունը նրան՝ Նիկոլ Փաշինյանին մերժել է: Մաթեմատիկան ասում է, որ 51-ը մեծ է 49-ից: Այնպես որ, պետք չէ բոլոր տեսակի անձնական, քաղաքական վրեժխնդրություններն ու անօրինականությունները գցել ժողովրդի «գրպանը»:

Բաց մի թողեք
Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել. Լուսանկարներ
Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով
Երեւանի բնակչուհին ինչո՞ւ է Դիլիջանի իր հրաշք հողը նվիրել համայնքին