Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի բարձունքում մոտ մեկ ամիս առաջ տեղադրվել են Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության հիման վրա 1969 թվականին նկարահանված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի խորհրդանշական դատավարության տեսարանը պատկերող, ֆիլմի հերոսների արձանները։ Ֆիլմի այդ տեսարանը հենց այդ տեղանքում է նկարահանվել։
Հրապարակ թերթը գրել է․ Այդ գեղատեսիլ վայրում 2012 թվականին օծվել է Խաշթառակի բնակիչ, վաղամեռիկ Դավիթ Քամալյանի հիշատակին կառուցված Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցին։ Խաշթառակից տեղեկացա, որ արձանների հանդիսավոր բացումը չի կատարվել, դեռ պետք է տեղանքը բարեկարգվի, գիշերային լուսավորություն անցկացվի։
Ներկայումս սուբվեցիոն ծրագրով տուֆապատվում է Խաշթառակի կենտրոնից Սուրբ Դավիթ Մարգարե եկեղեցի ձգվող ճանապարհը։ Արձանախմբի պատրաստման, տեղադրման, տարածքի բարեկարգման գործը ֆինանսավորել է Ուկրաինայում բնակվող իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանը։ Նա հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Իջևանում է եղել, ՔՊ-ականների համար քեֆ է սարքել։
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարագրից էլ տեղեկացանք, որ 2025 թվականի վերջին նրա հաշվին առկա է եղել 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն, որը տրամադրել են «Իջևանատուն» ՓԲԸ-ն և «Ար ընդ Ար» ՍՊԸ-ն։ Պետռեգիստրի տվյալների համաձայն՝ այդ կազմակերպությունների հիմնադիրը իջեւանցի Անդրանիկ Ղազարյանն է։ 49 միլիոնը ի՞նչ նպատակով է պարտք տվել Աննա Հակոբյանին, պարզ չէ։


Բաց մի թողեք
Բարի գալուստ, Մարի՝ ամեն նոր ծնունդի հետ կրկին հավատալ, որ աշխարհը դեռ արժե սիրել․ Լուսանկար
Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել. Լուսանկարներ
Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով