Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության բանակի զինծառայողներին վստահեցրել է, որ նրանց չի ուղարկի Ուկրաինայում կռվելու։
«Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, սիրելի՛ ընկերներ, ոչ ոք ձեզ չի ուղարկի այս կոտորածի մեջ։ Մեզ պատերազմ պետք չէ։ Վատ է, որ Ուկրաինայում պատերազմ է։ Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը», – հայտարարել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով՝ Բելառուսի ժողովուրդը խաղաղասեր է և չի ուզում կռվել, «սակայն մենք մտադրություն չունենք գլուխ խոնարհելու թշնամու առջև»։

Բաց մի թողեք
Բաքվի և Մոսկվայի միջև կապն ու շարունակությունն Իրանի հետ
Թուրք-ադրբեջանական ի՞նչ քննարկումներ կան․ Կօգնի՞ Ալիևը Էրդողանին
Ռուսաստանը նախ պետք է Ուկրաիանայում «ավելի ընդարձակ բուֆերային-անվտանգային գոտի ստեղծի»