Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքների հետ խնդիրներ և վառելիքի որոշ պակաս է առաջացել, սակայն պնդել է, թե իրավիճակը «կրիտիկական չէ»։
«Մենք հիմա որոշակի պակաս ենք նկատում, բայց այն կրիտիկական չէ»,- ասել է Պուտինը։
Տեսանյութեր են տարածվում, որ ՌԴ-ում մեծ հերթեր են՝ բենզին լցնելու համար, բենզինի դեֆիցիտ կա, մարդիկ վախեցած են, չգիտեն ինչ անեն։
«Այս պահին Ռուսաստանը բենզինի խնդիր ունի, հատկապես խոշոր քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, քանի որ այդ շրջանների նավթավերամշակման գործարանները ռմբակոծության են ենթարկվել և նաև պաշարները, նույնպես, որոշակի կրճատվել են։ Սա հանգեցրել է նրան, որ մատակարարումները Մոսկվայում և խոշոր քաղաքներում բավականին ուշանում են, կրճատվում են, հերթեր կան, նույնիսկ առանձին դեպքերում, սահմանափակում են բենզինի վաճառքն անգամ 20 լիտրով, 10 լիտրով և այլն, նպատակ ունենալով, որ վերավաճառք չիրականացվի և այլն»,- ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետը մեր մասով նշեց, որ Հայաստանն իր էներգակիրների մի զգալի մասը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնությունից, մասնավորապես, անցած տարի ՀՀ-ն, մոտավորապես, 56000 տոննայի բենզին է ձեռք բերել Ռուսաստանից, իսկ նախկինում ավելի շատ էր ձեռք բերում։ Այժմ ավելացել են Ռումինիայից, Բուլղարիայից, Եգիպտոսից բենզինի ձեռքբերումները․ «Այսինքն, Ռուսաստանից բենզինի արտահանման սահմանափակումը կարող է ազդել Հայաստանի վրա, մենք պետք է փորձենք այդ 56000 տոննան ձեռք բերել Ռումինիայից, Բուլղարիայից, Եգիպտոսից կամ պետք է այլընտրանքային մատակարարումներ գտնենք։ Օրինակ՝ Իրանն ինքն է ներկրում բենզին Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես բենզինը ներկրում է Ռուսաստանից, և այլ երկրներից, այսինքն, մենք պետք է փորձենք այլ երկրներից ձեռք բերել»։

Բաց մի թողեք
Բուլղարիայի բյուջետային ճգնաժամ. Ռեկորդային ծախսեր, ռեկորդային պարտք, բայց բարեփոխումների բացակայություն
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը. Լուսանկար
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու