Գագիկ Ծառուկյանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռնարկած հարձակումն առաջինը չէ: Շատերը հիշում են 2015 թվականի դեպքերը, երբ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը, հանդես գալով ՀՀԿ խորհրդի նիստում, Ծառուկյանին կոչեց չարիք եւ հայտարարեց, որ նա պետք է դուրս գա քաղաքականությունից:
Հրապարակ թերթը գրել է․ Նույն օրը ԱԱԾ սպեցնազը շրջափակեց Ծառուկյանի տունը, իսկ ՀՀԿ վերնախավը, իրար հերթ չտալով, վիրավորում էին նրան, ապա ստուգումներ սկսվեցին նրա ընկերություններում: Այնպես որ, պատմությունը կրկնվում է, եւ ձեռագիրն էլ նույնն է, ուղղակի այն ժամանակ ընտրության հնարավորություն էին տալիս իրենց «թիրախին»` պայքարել ու նստել կամ դուրս գալ քաղաքականությունից եւ շարունակել բիզնեսով զբաղվել:
Փաշինյանն այլընտրանք չի առաջարկում եւ քաղաքական հետապնդումներն էլ քողարկված չի անում, այլ՝ բացահայտորեն, իրավապահ համակարգը դաժանաբար շահագործելով, Ծառուկյանի ողջ բիզնես կայսրությունը փլուզելով: Նա, որ ամբողջ օրը համակարգչի առաջ քարոզում է հարկերը վճարել եւ անգամ 100 դրամանոց ապրանքի ՀԴՄ կտրոնը պահանջել, որ տնտեսվարողները հարկերը չթաքցնեն` վճարեն, իր իսկ հրահանգով` ոչնչացնում է ամենախոշոր հարկատուներից մեկին եւ բյուջեն զրկում է միլիարդների հարկերից:
Իր քմահաճույքների ու վրեժխնդրության հողի վրա` հազարավոր մարդկանց աշխատատեղ է փակում, ապրուստի միջոցներից զրկում: Այսպիսի անթաքույց հակապետական գործունեություն` հենց առաջին դեմքի կողմից, երեւի մարդկության պատմությունը դեռ չի տեսել:
Իսկ ո՞րն է Ծառուկյանի մեղքը: Այո, նա համարձակվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բայց կարծում եմ՝ էականը նրա արտահայտությունն էր. «Եթե ապացուցվի՝ շպիոն եմ, թող ինձ գնդակահարեն, եթե՝ ոչ, ասողը թող գա, իմ որձ առյուծների վանդակը մտնի»։

Բաց մի թողեք
Բառապաշարն ու քայլերը փոքրիկ երկրների դիկտատորներին են հիշեցնում
Ախորժակն ուտելիս է բացվում
«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. Լուսանկարներ