Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խոսել է ՆԱՏՕ-ի՝ Անկարայում ընթացող գագաթնաժողովի եւ «Դաշնակիցներն Անկարայում» ծրագրի մասին, որը կազմակերպվել է «SETA» հիմնադրամի եւ Անվտանգային հարցերով Մյունխենյան կոնֆերանսի կողմից։
Haber Global-ի փոխանցմամբ՝ նախարար Գյուլերն ասել է, որ ներկայումս ՆԱՏՕ-ն կարեւոր եւ շրջադարձային փուլ է թեւակոխել եւ եվրոպացի դաշնակիցները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն դաշինքի ներսում՝ անվտանգային հարցերի հետ կապված։
Նա նաեւ ասել է, որ փոփոխման ենթակա չէ հավատարմությունը ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի հանդեպ, իսկ քաղաքական հանձնառությունները հուսալի են այն ժամանակ, երբ ամրապնդված են հուսալի ռազմական ուժով։


Բաց մի թողեք
«Աբխազահայությունը հանուն Ռուսաստանի դեմ չի գնա հանրային իշխող տրամադրությանը», Աբխազիան «կթուրքանա»
Դատարանն անօրինական է համարել Թրամփի՝ նաև Հայաստանին վերաբերող որոշումը
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին տեղեկություններին