Բալթյան երկրները կբախվեն Ռուսաստանի հակամիջոցներին, եթե իրենց տարածքում միջուկային զենք տեղակայեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հակառակ այդ երկրների սպասումներին, որոնք նման որոշում են կայացնում, դա չի ավելացնի նրանց անվտանգությունը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վիլնյուսի կողմից միջուկային զենքի տեղակայման թույլտվության համար ընթացակարգ սկսելու որոշումը։
«Ընդհակառակը, դա նրանց համար զգալիորեն կբարձրացնի վտանգի մակարդակը, քանի որ նման երկրների դեմ կձեռնարկվեն հակամիջոցներ, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր շահերը»,- զգուշացրել է նա։

Բաց մի թողեք
«Մեզ հետ խաղեր չտաք»․ ՆԱՏՕ-ն պատերա՞զմ է հայտարարում Մոսկվային
Թրամփը հիմա էլ Իսպանիայի՞ն է «պատերազմ» հայտարարում
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով․ շուրջ 50 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրվել Թուրքիայում