Մեր տեղեկություններով, ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս դիմել է Միացյալ Նահանգների լոսանջելեսյան հայկական մաֆիոզ շրջանակներին, մեր լեզվով ասած՝ ավտարիտետներին, որպեսզի իրեն աջակցեն խոշոր փողերի օրինականացման հարցում։
«Հրապարակ» թերթը գրել է․ Նախապես ճշգրտումներ է արել, որպեսզի հետո խոշոր գումար Հայաստանից ԱՄՆ տեղափոխի, ապա մաֆիայի օգնությամբ այդ գումարներն օրինականացնեն, ինչն էլ, իրավական լեզվով ասած` փողերի լվացում է նշանակում։
Սովորաբար «հայկական մաֆիան» նման «լվացքի» միջոցով օրինականացնում է նարկոտիկի վաճառքից գոյացած միջոցները, բայց այս պարագայում ամերիկյան հանցավոր հայ շրջանակին հայտնի չէ փողերի ծագման աղբյուրը:
Տեղեկատվությունը մեզ փոխանցած անձը խոստացավ գործարքն ավելի որոշակիանալու դեպքում լրացուցիչ մանրամասներ հաղորդել:

Բաց մի թողեք
Կալանավորվածների եւ հարազատների միջեւ կապը վերականգնվել է
Ֆին.Նախարարի մասով դատարանի պարտադրանքով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում
Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին