Հուլիսի 13-ին՝ ժամը 15։40-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, իսկ մեկ երեխա՝ 7 ամսական, մահացել է։
Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են համապատասխան աշխատանքներ։


Բաց մի թողեք
Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ. Լուսանկար
Ժողովրդին հայտնի «Բենզինների խաչմերուկում» վթար է եղել․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. Լուսանկար
Կոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է Գյումրիում. Լուսանկար