13/07/2026

EU – Armenia

Ողբերգական վթար Չկալովկա բնակավայրի մոտակայքում․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել. Լուսանկար

Հուլիսի 13-ին՝ ժամը 15։40-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, իսկ մեկ երեխա՝ 7 ամսական, մահացել է։

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են համապատասխան աշխատանքներ։

Blog Image