18/07/2026

EU – Armenia

Մունդիալ – 2026․ Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը․ Լուսանկար

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացված աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը։ 

«Ես ձեզ խոստացել էի, որ կանցկացնենք հիանալի աշխարհի առաջնություն։ Անկասկած, այն գերազանցեց բոլոր սպասումները։ Ամերիկյան երազանքը դարձել է իրականություն, մենք Ամերիկայում միավորել ենք աշխարհը:

Մենք բոլորս այս իրադարձության մասնակիցն ենք, և դրա համար ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել։ Մնացել է ընդամենը երկու հանդիպում, սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ այս մրցաշարից շահել են ամբողջ աշխարհը, Ամերիկան և FIFA-ն»,-ասել է Ինֆանտինոն։

v