Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«Սուրբ Հովհան Ոսկեբերանը, հիշեցնելով Տիրոջ խոսքը՝ «Մի՛ տվեք սրբությունը շներին» (Մատթ. 7։6), ուսուցանում է, որ Եկեղեցու սրբությունները չեն կարող անխտիր տրվել բոլորին։ Հովվի պարտականությունն է տարբերել ապաշխարողին համառ մեղավորից և պահպանել Սուրբ Խորհրդի սրբությունը։
Ոսկեբերանը, դիմելով քահանային, ասում է.
«Եթե որևէ մեկի չարությունը գիտես և նրան թույլ տաս մոտենալ այս Սուրբ Սեղանին, նրա արյունը քեզանից պիտի պահանջվի։
Թեև նա զորավար լինի, թեև իշխանավոր, թեև թագով պսակված, եթե անարժանաբար է մոտենում, արգելի՛ր նրան. քո իշխանությունն ավելի մեծ է, քան նրանը։
Աստված հենց դրա համար է քեզ պատվել այս պատվով, որպեսզի զանազանես արժանավորին անարժանից։
Ես չեմ խոսում անհայտ մեղքերի մասին, այլ հանրահայտ մեղավորների։
Մի՛ վախեցիր մարդուց, այլ վախեցիր Աստծուց. եթե մարդուց վախենաս, նա քեզ կծաղրի, իսկ եթե Աստծուց վախենաս, մարդկանց մեջ էլ պատվելի կլինես»։
Այս խոսքերից պարզ է դառնում, որ անարժան մարդու՝ Սուրբ Հաղորդությանը մոտենալը կանխելը ոչ թե խստասրտություն է, այլ քահանայի սրբազան հովվական պարտականությունը։
Ուստի, երբ Եկեղեցին որևէ հավատացյալի ժամանակավորապես հեռացնում է Սուրբ Հաղորդությունից, դա ոչ թե դատապարտում կամ մերժում է, այլ հոգևոր բժշկություն և ապաշխարության ճանապարհ։ Նպատակն այն է, որ մարդը զղջմամբ, խոստովանությամբ և ապաշխարությամբ վերադառնա Սուրբ Սեղանին՝ արժանապես»։

Բաց մի թողեք
Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար
Հայաստանի տնտեսությունը հակամարդկային ճահճի եզրին
«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. Լուսանկարներ