27/07/2026

EU – Armenia

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել. Լուսանկար

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ուժեղ քամու և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով վիրավորում է ստացել 28 մարդ:

Այս մասին իր իր ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը։

Քաղաքապետը նախկինում հայտնել էր, որ բնական աղետի հետևանքով մեկ մարդ մահացել է:

Ռոստովի մարզի մի քանի քաղաքներում փոթորիկը և տեղատարափ անձրևները կաթվածահար են արել ենթակառուցվածքները: Էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել Դոնի Ռոստովում, Ազովում, Բատայսկում, Տագանրոգում և Շախտիում, իսկ ջրամատակարարման անջատումներ՝ Նովոչերկասկում: