ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր, ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չկա:
«Ամենատաք գոտին կշարունակեն մնալ Երևանն ու Արարատյան դաշտը: Ուշ երեկոյան ժամերին ՀՀ տարածքում՝ առանձին հատվածներում, անձրև և ամպրոպ կանխատեսվում են միայն հուլիսի 29-ին, օգոստոսի 1-ին և 2-ին»,- ասել է Սուրենյանը և հիշեցրել, որ ՀՀ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է, ուստի պետք է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

Բաց մի թողեք
«Դատարկություն» … Նորայր Նիկոյանի անչափ հուզիչ գրառումը․ Լուսանկար
ԱԱ․ հայ ըմբիշները դուրս են եկել քառորդ եզրափակիչ
Շատ հաճելի ամառը շարունակվում է. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակային կանխատեսման վերաբերյալ