Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 07:20-ի սահմաններում Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Yutong» մակնիշի տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով լարերը ձգվել են և տապալել բետոնե էլեկտրասյունը, որը հայտնվել է փողոցի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է վարորդի ինքնությունը։



Բաց մի թողեք
Հալաբյան փողոցում հայտնաբերված Սոսեն դեռ մանկատանն է․ կենսաբանական ծնողները չեն հայտնվել
Արմավիրում «Լադա»-ն բախվել է քարերին ու հայտնվել բնակչի տան մուտքի մոտ․ կա վիրավnր. Լուսանկար
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն, Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն․ Լուսանկար