Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չէր ճանաչում այդ տարածքը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Կար մի պատմություն Հայաստանի հետ կապված, որը, կարծես, ասում էր. «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում դա ո՞ւմ և ինչի՞ դեմ էր։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցավոք, թե բարեբախտաբար՝ դա իմ հարցը չէ, դա նրանց՝ Երևանի հարցն է, չէր ճանաչում ո՛չ որպես իր սեփական, ո՛չ էլ անկախ», – ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Դիվանագետը ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ մեխանիզմը չի կարող ակտիվացվել։

Բաց մի թողեք
Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադե
Պուտինը և Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել՝ ընդդեմ Հայաստանի՞
ՌԴ դիրքորոշումը չի փոխվել, սահմանափակումների հարցը կլուծվի մի դեպքում