Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի կոալիցիան շուտով կհայտարարի իր լիակատար ինքնալուծարման և իր ուժերի դուրսբերման մասին Սիրիայի այն տարածքներից, որոնք նրանք վերահսկում էին ավելի քան 10 տարի։
Այս մասին հայտնել է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին։
«Կոալիցիայի բարձրաստիճան պաշտոնյաները, հավանաբար, կհայտարարեն ՍԴՈՒ-ի ինքնալուծարման մասին մամուլի ասուլիսում, որը կլուսաբանեն նաև պետական լրատվամիջոցները», – նշել է աղբյուրը՝ հավելելով, որ միջոցառումը նախատեսված է օգոստոսի սկզբին։
Այնուամենայնիվ, աղբյուրի խոսքով, վերջնաժամկետը կարող է հետաձգվել մինչև տեղահանված քուրդ անձանց Թել Աբյադ և Ռաս ալ-Այն շրջաններ վերադառնալու հարցի լուծումը, որը ՍԴՈՒ-ի և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական պահանջն է։
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ քրդական կողմի հետ համաձայնագրի իրականացումն ավելի դանդաղ է ընթանում, քան սպասվում էր, բայց վստահություն էր հայտնել դրա հաջող իրականացման հարցում։

Բաց մի թողեք
Թրամփը կրկին լավ է տրամադրված Զելենսկու նկատմամբ․ WSJ
Դաժան որոշում. Իրանի համար բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ երեխաները զինվորներ են
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա