«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։
Նիստին ժամանած ԵԿՄ նախագահը լրագրողների հետ խոսել է ԵԿՄ-ի լուծարման վերաբերյալ լուրերի մասին։ Նա նշել է, թե ինքն անձամբ նման տեղեկություններ չունի, նման բան չգիտի:
«Էդ լուրերը ձեզնից՝ մամուլից են գալիս, ես նման բան չեմ լսել, ԵԿՄ-ն իմ կյանքն է, իմ ապրածը»,- ասել է Միքայելյանն ու ճշտող հարցին, թե բացառու՞մ է, որ ԵԿՄ-ն կարող է լուծարվել, պատասխանել է. «Ես ոչինչ բացառել չեմ կարող, կյանք է, չգիտենք ինչ կլինի հետո»:
Հարցին, թե ինչու է որոշել թողնել ԵԿՄ-ն, Միքայելյանը զարմացավ. «Ո՞վ ասաց, որ ԵԿՄ-ն թողնելու որոշում եմ կայացրել։ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, ոչ մի կապ չունի։ Ես այնտեղ աշխատում եմ արդեն վեց տարի։ Ի՞նչն է խանգարում, որ և՛ պատգամավոր լինեմ, և՛ ԵԿՄ նախագահ… այ մարդ, ԵԿՄ-ն իր տեղում է, ուզում եք գնանք, լուծարե՞նք»։
Անդրադառնալով ԵԿՄ-ի լուծարման մասին մամուլի տեղեկություններին՝ Միքայելյանն ասաց, որ լրագրողներն են այն «լուծարել»։
«Ես, որպես պատգամավոր, հասկանում եմ, որ հասարակական կազմակերպությունը պետական գործի հետ կապ չունի։ Ոչ մի բանից տեղյակ չեմ։ Վստահ եմ, միշտ էլ վստահ եմ եղել, բայց կյանք է, տարիներ են, ժամանակ է, փոխվում է։ Եթե պրոֆեսիոնալ բանակ ունենք, կարող է մի քանի տարի հետո լինի»,- ասաց նա։
Սասուն Միքայելյանը նաև նշել է, որ հաջողությամբ կարող է համատեղել պատգամավորական գործունեությունն ու ԵԿՄ կառույցի նախագահությունը, քանի որ վերջինը հասարակական կազմակերպություն է, ոչ թե քաղաքական կառույց:

Բաց մի թողեք
Հիշո՞ւմ եք Հռոմի ստատուտի հետ կապված «խրախճանքը»
Տեսագրությունն ամեն ինչ չի ասում. Ղալումյանը՝ Կոնջորյանի մասնակցությամբ ծեծի մասին
«Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել»