Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի:
Այս մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Տեղական ժամանակով ժամը 8.30-ի դրությամբ զոհերի թիվը 13 է», – նշել է նա:
Վարչապետի խոսքով՝ իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները մարդկանց շուտափույթ փրկելու համար։
Հուլիսի 28-ին Կյուսյու կղզում գրանցվել է 7.1 և 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների հետևանքով Կյուսյու կղզում վնասվել են ճանապարհներ, ավերվել են տներ, գրանցվել են հրդեհներ: Մի շարք շրջաններում արձանագրվել են նաև էլեկտրաէներգիայի անջատումներ:

Բաց մի թողեք
Գիշերը լարված է եղել․ Իրանն ու ԱՄՆ-ն կրկին հարվածել են միմյանց
Արդյոք ո՞ղջ է Խամենեին և ո՞վ է իրականում կառավարում Իրանը․ The Times
Թրամփ-Զելենսկի փակ հանդիպման մանրամասները