Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը սոցիակական X հարթակում Շուշիի բանտում «ադրբեջանցի գերիների նկատմամբ բռնությունների և կտտանքների մասին պատմող փաստագրական ֆիլմ» է տարածել, ընդ որում՝ անգլերենով։
Ինչպես նման դեպքերում են ասում՝ «մեզ հասնում» է, որովհետև շուրջ երեք տասնամյակ թե Երևանը, թե հատկապես Ստեփանակերտը ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված «Կոլցո» ռազմագործողության թեման և զոհ դարձած անձանց ճակատագիրը մատնել են անուշադրության, մոռացության։
Իսկ թե ի՞նչ էր Շուշիի բանտը խորհրդա-ադրբեջանական պատժիչ ուժերի համար, բավական է բերել մեկ օրինակ․ ՆԳ Ստեփանակերտի վաարչության հերթապահ մասի պետ մայոր Հրաչիկ Շահբազյանը ծառայության վայրից առեւանգվել է, երեք օր հետո նրա հոշոտված մարմինը Շուշիի բանտից խորհրդային զինվորական պարետատն միջոցով հանձնել են հարազատներին։
Բայց դառնանք ավելի նոր ժամանակներին։ 2014թ․ հուլիսի 10-ին ԼՂ Պաշտպանոության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ հակառակորդը «ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանման փորձը»։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Պաշտպանության բանակի առաջատար զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված է, մյուսները դիմել են փախուստի, հայկական կողմը կորուստներ չի ունեցել»։
Պաշտպանության բանակի այս տեղեկատվության միակ ճիշտ ձևակերպումը այն է, որ «հայկական կողմը կորուստներ չի ունեցել», մնացածը հորինվածք է։ Խոսքը ադրբեջանցի Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին է, որոնց նկատմամբ նույն տարվա հուլիսի 24-ին ԼՂՀ դատախազությունը մեղադրանք է առաջադրել՝ հիմքում ունենալով ԶՈՒ մայոր Սագիս Աբրահամյանին և Նոր Էրքեջ գյուղի բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության և Կարինե Դավթյանին ծանր վիրավորում պատճառելու փաստերը։
Թե ՊԲ առաջատար զորամասերի կողմից «ժամանակին հայտնաբերված» Ասկերովը և Գուլիևը ինչպե՞ս են հասցրել սպանել Աբրահամյանին և Ցականյանին, ծանր վիրավորում պատճառել Դավթյանին, անհասկանալի է։
Եվ, բնականաբար, ոչ ոք ՊԲ հրամանատարությունից չի պահանջել, որպեսզի պարզություն մտցնի։ Ոչ էլ ԼՂՀ ԱԱԾ-ն է պատասխան տվել, թե այդ ինչպե՞ս պատահեց,որ երկու ադրբեջանցի մոտ երկու շաբաթ հայի կերպ մտած՝ ապրել են Քարվաճառում , երկու հայ սպանել, երրորդին դարձրել ցկայնս հաշմանդամ։
Ասկերվը և Գուլիևը, իհարկե, դատապարտվել են ցմահ ազատազրկման և մինչև 2020 թվականի նոյեմբերի առաջին օրեր գտնվել են Շուշիի բանտում։ Կարելի է վստահաբար ասել, որ Հաջիևի «հեղինակային ֆիլմում» պատմվում է նաև «նրանց տառապանքների» մասին։
Վեց տարում ԼՂՀ հատուկ ծառայություններին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե Ասկերովը և Գուլիևը իրական ի՞նչ առաջադրանքով և ինչպե՞ս են հայտնվել ՊԲ խոր թիկունքում։ Իսկ գուցե չե՞ն ցանկացել։ Նրանցից մեկը նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

Բաց մի թողեք
Ռուսաստանը, իրոք, պատերազմի մեջ կգտնվի ամբողջ «հավաքական Արևմուտքի» հետ
Նոր «երկաթե վարագույրը» ՌԴ ներկայի՞ս, ԽՍՀՄ-ի՞, թե՞ Վարշավյան պայմանագրի սահմաններով է
Վերջին օրերին Թեհրանի և Բաքվի հարաբերությունները նկատելիորեն սրված են