Վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Պարոնյան փողոցի 40 հասցեում գործող «Դվին» հյուրանոցային համալիրի «The Pool» բացօթյա լողավազանի տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ոմն «Աֆղանցի Մխիկի» տղաների, «Նիկո» կահույքի սրահի սեփականատիրոջ որդի Վլենի և նրանց ընկերների, ինչպես նաև «Սարգիս Կարոլինա» ընկերության սեփականատիրոջ որդիների ու նրանց ընկերների միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում մասնակիցները, հասարակության, բարոյական և իրավական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչպես նաև միմյանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ խաթարելով լողավազանի բնականոն աշխատանքն ու հյուրերի անդորրը։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Հերթական ձերբակալությունը Գյումրիում. բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն․ Լուսանկար
Պարզվել է՝ քաղաքացին հանկարծամահ չի եղել. տղամարդը վեճի ժամանակ սպանել է նրան, ապա զանգահարել շտապ օգնություն
Բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ է վնասազերծվել. մի քանիսի մոտ եղել են գողացված զարդեր. Տեսանյութ