Օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանից կալանավորված անձը դիմել է փախուստի։
Հիշյալի կապակցությմբ «Հայկական ժամանակ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 11:19-ին, հաղորդում է ստացվել, որ անձը դատական նիստի ավարտից հետո դիմել է փախուստի։
Դեպքի վերաբերյալ կազմվել են փաստաթղթեր և ուղղարկվել նախաքննական մարմին։
ՀՀ քննչական կոմիտեի մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնային կալանքի տակ գտնվող Ս. Բ.-ն, իր խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննության ընթացքում դժգոհ լինելով դատարանի կայացրած որոշումից, դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք. մասնավորապես հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, որից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել ու դուրս են բերել դատարանի դահլիճից:
Այնուհետև Ս. Բ.-ն ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական և մասնագիտական գործունեության հետ կապված վերջիններիս գույքը վնասելու նպատակով ձեռքով հարվածել ու կոտրել է բաժնի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի ապակին, իսկ Շիրակի մարզային քննչական վարչությունում ձերբակալվածի դատավարական կարգավիճակում հարցաքննությունից հետո սկսել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ. մասնավորապես իր օգտագործման համար սեղանին դրված ջրի շիշը նետել է աշխատակցի ուղղությամբ, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հնչեցրել հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ ոստիկանների հասցեին, որի ժամանակ վերջինիս գործողությունները կանխելու համար նրա նկատմամբ կիրառվել են համաչափ ֆիզիկական ուժ և ձեռնաշղթա:
Այնուհետև կալանավորված անձ Ս. Բ.-ն ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու նպատակով սենյակի պատուհանից դուրս է եկել և դիմել փախուստի, որից հետո ձերբակալել են ոստիկանության ծառայողները։
Ս. Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) (2 դրվագ), 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) և 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Բաց մի թողեք
Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի
«Առինջ մոլ» ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է
Ավարտվել է «Գող Բջե»-ին, «Տեցիկ»-ին ու «Գոջո»-ին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը. ինչ է պարզվել. Լուսանկար